Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

8 մթերք, որոնք չարժե պահել սառնարանում. news.am

8 մթերք, որոնք չարժե պահել սառնարանում. news.am

Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում պահել սառնարանում նույնիսկ ամռանը: Ահա մի քանիսն այդ մթերքներից.

1. Հաց. Հացը սառնարանում չորանում է եւ սմքում ավելի արագ, քան հացի համար նախատեսված տարայում: Հացի թարմությունն ավելի երկար պահպանելու համար այն պահեք չոր տեղում:

2. Սոխ. Պետք չէ սոխը պահել սառնարանի բանջարեղենին հատկացված մասում. ավելի լավ է` չոր, օդափոխվող տեղ ընտրել, բավականաչափ մութ, որ սոխը չծլի: Սառնարանում պահելու դեպքում այլ սննդամթերքներ արագ ներծծում են սոխի կծու համն ու հոտը:

3. Սխտոր. Այն եւս անհրաժեշտ է պահել չոր, օդափոխվող տարածքում, որպեսզի ավելի երկար պահպանվի: Սառնարանը սխտորին բոլորովին էլ չի օգնում թարմությունը պահել երկար ժամանակի ընթացքում:

4. Ավոկադո. Ավելի լավ է ավոկադոն պահել բաց, շագանակագույն տոպրակներում, եթե չեք ուզում, որ այդ մրգերը չափից արագ հասունանան: Իսկ եթե անհրաժեշտ է արագացնել գործընթացը, ավոկադոն դրեք բանանների կողքին:

5. Լոլիկ. Սառնարանում լոլիկը կորցնում է իր սովորական համը: Ավելի լավ է այն պահել սենյակային պայմաններում:

6. Մեղր. Մեղրն այն սննդամթերքներից է, որոնք երբեք չեն փչանում, այդ պատճառով կարիք չկա այն սառնարանում պահելու: Կարելի է մեղրով տարան ընդամենը դնել խոհանոցի պահարաններից մեկում:

7. Սեխ. Եթե սեխը կտրված չէ, ոչ մի կարիք չկա այն սառնարանում պահելու: Կտրտած սեխը խելամիտ է տեղավորել սառնարանում` փաթաթելով սննդային տոպրակով:

8. Սուրճ. Սուրճը խորհուրդ է տրվում պահել պահարանում, ոչ թե սառնարանում, քանի որ այն ներծծում է այլ հոտերը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 24tv.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ